slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել է Բյուրոյի փորձագիտական անձնակազմը:

Խորհրդակցության շրջանակներում ամփոփվել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և փորձագիտական անձնակազմի հետ վերլուծվել են ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտներն ու փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականցնելուն ուղղված այլ կարևոր հարցեր։

Խորհրդակցության ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել փորձաքննությունների իրականացման ժամկետներին, հետազոտությունների արդիական հնարավորությունների ներդրման միջոցով փորձագիտական աշխատանքների իրականացման ժամկետների կրճատման և հնարավորինս սեղմ ժամկետներում փորձագիտական հավաստի արդյունքների ապահովման հետ կապված հարցերին: Մատնանշվել են բազմաթիվ, նաև մեծածավալ փորձաքննությունների կատարմամբ պայմանավորված փորձագիտական ստորաբաժանումների հիմնականում բարձր աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում անհրաժեշտ կազմակերպչական քայլերի ամբողջությունը՝ աշխատանքների ընթացքի, հատկապես փորձաքննությունների քանակում զգալի ծավալ կազմող համալիր փորձաքննությունների կատարման շրջանակներում տարբեր բնագավառի մասնագիտական հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետների կողմից փորձաքննության բնույթին և առաջադրված հարցերին համապատասխան հետազոտական աշխատանքների հաջորդաբար, զուգահեռ կամ համատեղ (համալիր) կատարման սահուն ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումները, փորձագետների կողմից ՀՀ քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակներում բազմակողմանի և լրիվ հետազոտությունների միջոցով օբյեկտիվ արդյունքների ապահովմանն ուղղված համապատասխան միջնորդությունների ժամանակին ներկայացման և արդյունքների ստացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունների ավարտման խիստ կարևորությունը:

Քննարկվել են նաև նախորդ ժամանակահատվածներից 2022 թվական փոխանցված անավարտ փորձաքննությունների կատարման առանձնահատկություններն ու դրանց ընթացքի լուծման խոչընդոտները:

Խորհրդակցության ընթացքում տրվել են հանձնարարականներ նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման» ծրագրի շրջանակներում 2022 թվականին իրականացվելիք աշխատանքների պատշաճ ընթացքի ապահովման վերաբերյալ:

Կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ ոլորտները համակարգող տնօրենի տեղակալներին, ինչպես նաև բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին՝ բոլոր ուղղություններով աշխատանքներին նոր թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և լավագույն արդյունքներին հասնելու նպատակով աշխատանքների ներդաշնակ և արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար։

Նմանատիպ խորհրդակացությունների պարբերական անցկացումը հնարավորություն է տալիս առավել բարձրացնել Բյուրոյի փորձագիտական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, առավել կառավարելի դարձնել հնարավոր ռիսկերը և ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման գործընթացը:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow